ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անհատ ձեռներեց դառնալու համար ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր: Արդյո՞ք դրա համար գումար պետք է վճարել: Քանի՞ օր հետո կարելի է ստանալ այդ իրավունքը եւ ո՞ւր պետք է դիմել:

Հակոբ Մելիքյան (29 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս պարագայում անհրաժեշտ է ղեկավարվել «Անհատ ձեռնարկատիրոջ մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքների դրույթներով:
Մասնավորապես՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում նույն օրենքով սահմանված փաստաթղթերը:

շարունակելի
ՊԵԿ հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչինչ չասող պատասխան: Կարծում ենք՝ ավելի արդյունավետ կլիներ պարզապես թվարկել փաստաթղթերը, ոչ թե նման պատասխանով ավելի բարդացնել քաղաքացու գործը:




Լրահոս