ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 1994թ. ստացել եմ տան վկայական, որի մեջ նշված է եղել, որ տվյալ բնակարանի միակ սեփականատերը ես եմ, բայց այնտեղ գրանցված են եւս 5 հոգի (մայրս, հայրս, կինս, եղբայրս եւ իր կինը): 2008թ. ինձ տվեցին նոր վկայական, որտեղ գրված է, որ նշված գրանցված անձինք համարվում են համասեփականատերեր: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ով է համարվում այդ բնակարանի սեփականատեր:  

Մկրտիչ Հակոբյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ինչ վերաբերում է այն հարցին, թե ներկայում ով է համարվում տվյալ բնակարանի սեփականատեր, ապա հայտնում ենք, որ նշված հասցեի բնակարանի նկատմամբ գրանցված է Մ. Հակոբյանի, իր հոր, մոր, կնոջ, եղբոր եւ վերջինիս կնոջ սեփականության իրավունքը: Իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսացել Էրեբունու շրջգործկոմի 02.06.1994թ. թիվ 20/149 որոշումը (համաձայն որի՝ Մ. Հակոբյանը դիմել է նշված հասցեի բնակարանը 6 անձով սեփականաշնորհելու համար) եւ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարի աշխատակազմի 16.12.03թ. տրված տեղեկանքը, համաձայն որի՝ բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են վերոնշյալ անձինք, ուստի եւ, գործող օրենսդրության պահանջների համաձայն, 14.11.2008թ. տրված Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2597218 վկայականում պարտադիր նշվել է բոլոր համասեփականատերերի անունները:  

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ  
գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե տվյալ մարդիկ համասեփականատեր են գրանցվել գործող օրենսդրության պահանջներին համաձայն, ապա ինչո՞ւ գրանցվելու ժամանակ կադաստրի աշխատակիցների կողմից սեփականատիրոջն այդ մասին տեղյակ չի պահվել:




Լրահոս