Սոչիում Հայաստանից ներմուծված 200 կգ թառափ է ոչնչացվել. ինչպես են գործում ԵՏՄ օրենքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Սոչիի օդանավակայանում «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները հայտնաբերել և ոչնչացրել են 200 կգ թառափ, որը ՌԴ է ներմուծվել Հայաստանի տարածքից:

Ինչպես հայտնել են գերատեսչության մամլո ծառայությունից, ապրանքն ուղարկել է Սոչիի ընկերություններից մեկը, սակայն վերջինս Ռուսաստանի տարածքում մատակարարումներ կատարելու իրավունք չի ունեցել:

Քանի որ սննդամթերի սույն խմբաքանակը հակասել է Եվրասիական տնտեսական միության պահանջներին որոշում է ընդունվել այն ոչնչացնել:

«Ռոսսելխոզնադզոր»-ից պարզաբանել են, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, սանիտարական վերահսկողություն պահանջող ապրանքների ներմուծումը Ռուսաստան կարող են իրականացվել միայն այն ձեռնարկություններից, որոնք ներառված են «Ռոսսելխոզնադզոր»-ի ցուցակում և Հայաստանի համապաստասխան ռեգիստրում:

Մանրամասներն ու պարզաբանումները՝ քիչ անց:




Լրահոս