Հրապարակ. Պարույր Հայրիկյանը շարժվեց իշխանական սցենարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե պարզունակացնենք խնդիրը, ապա պետք է նկատենք, որ ընտրությունների հետաձգումը ձեռնտու չէր իշխանություններին: Լրացուցիչ ֆինանսներ, քարոզարշավի լարված օրեր, նոր անախորժությունների հավանականություն: Փոխարենը ձեռնտու էր ընդդիմությանն ու իշխանափոխության հակված զանգվածին: 15 լրացուցիչ օրը կարող էր էականորեն փոխել իրավիճակը՝ թեկնածուներից յուրաքանչյուրի հանդես գալու հնարավորությունները կմեծանային, ձնագնդի էֆեկտ կարող էր առաջանալ, էլ չենք խոսում մարտիմեկյան հանրահավաքից հետո հասարակական ակտիվացման մասին:
Այնպես որ միանշանակ կարելի է պնդել, որ Պարույր Հայրիկյանն այսպարագայում, ինչ պատճառաբանություն էլ բերի, շարժվեց իշխանական սցենարով: Եվ եթե այդ չարաբաստիկ կրակոցն անսպասելիորեն բարձրացրել էր նրա վարկանիշը, ապա Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նույնքան անսպասելի էլ իջեցրեց: Միաժամանակ ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունների հետ ոչ մի գործարքի չգնացող անձն անգամ նորանկախ երկրի իշխանությունների “հմայքին” չի դիմանում և հեշտությամբ հանձնվում է՝ տեղավորվելով իր համար գծված շրջանակի մեջ:
Ընդհանրապես, մեր երկրի ողբերգություններից մեկն այն է, որ անկաշառ, պայքարի հակված, զրկանքների պատրաստ մարդիկ մեզանում շատ քիչ են: Թվում է՝ ի՞նչն էր խանգարում Արթուր Բաղդասարյանին դիմանալ զրկանքներին ու ճնշումներին և դառնալ հեռանկարային քաղաքական գործիչ: Ինչո՞ւ Դավիթ Հարությունյանը, ով գրագիտության ու ինտելեկտի պակաս չունի, չպահպանեց իր դիմագիծն ու չդարձավ ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու: Ինչո՞ւ տարբեր միջին կալիբրի գործիչներ, ունենալով ներքին ռեսուրս, չեն աճում, առաջ չեն գնում: Բանն այն է, որ ինչ-որ պահի նրանք որոշում են ծախվել՝ կոնկրետ շահի դիմաց ու ոչ այնքան մեծ գնովե:




Լրահոս