
Երևանում աշխատող ատամնաբույժներից մեկը երեկ ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ գործընկերներից մի քանիսն արդեն դիմել են ՌԴ միգրացիոն ծառայություն՝ “Համերկրացիներ” ծրագրով այդ երկիր մեկնելու համար: Բժշկուհին չի պատկերացնում, չի էլ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն հարկային նոր պայմաններում աշխատելու դեպքում: “Ես կնախընտրեմ այստեղից գնալ, որ այդ պայմաններում չհայտնվեմ”,- ասել է նա: