
Երեկ Հովիկ Աբրահամյանը դեռ լարված էր, սակայն չուներ նախորդ օրվա՝ Աժ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ նկատված մռայլությունը, ինչը ոմանք բացատրել էին Սերժ Սարգսյանի հետ իր հարազատ Արարատի մարզ քարոզչության չգնալով: “Հրապարակը” գրում է, որ մարզում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. “Համոզված եղեք՝ արկածախնդիրներին թույլ չենք տալու մեզ
վախեցնել”:
Նույն օրը լրատվամիջոցներում տեղ էր գտել նաև լուրը, որ եթե քիլլերը չվրիպեր, ընտրությունների հետաձգման դեպքում Աբրահամյանը կարճ ժամանակով հայտնվելու էր նախագահի աթոռին՝ որպես նախագահի պաշտոնակատար: Այնուհանդերձ, երեկոյան Աժ նախագահը մեկնել էր Արարատ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի պատվին Լոնդիկի՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից տրվող ճաշին: