
Նախօրեին ՀՀ վարչական դատարան է ուղարկվել “Մարտի 1” բարեգործական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության: Վիճարկվում է մեծ աղմուկ առաջացրած պատմության դասագիրքը երաշխավորելու` Ա. Աշոտյանի հրամանը:
Հայցվոր կողմը դատարանից խնդրում է “Անվավեր ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի,”Հայոց պատմություն” աշխատանքը (հեղ.` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հր. Ռ. Սիմոնյան) որպես բուհական դասագիրք երաշխավորելու մասինե 13.12.2011թ. N 1307-Ա/Ք հրամանըե: Հայցադիմումում հիմնավորվում է, որ վիճահարույց հրամանն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 14-րդ, 39-րդ, “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի խախտումներով: Իսկ ըստ ՀՀ օրենսդրության, “վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, անվավեր է”: