Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ահազանգել է, որ ՎՏԲ բանկի Արթիկի մասնաճյուղում գրավադրված ՀՀ քաղաքացուն պատկանող ոսկին անհետացել է բանկից: “ՉԻ” հեռախոսազանգերին երեկ բանկից այդպես էլ չպատասխանեցին, իսկ ոստիկանության Արթիկի բաժնից թերթին փոխանցեցին, որ նման դեպքի մասին ահազանգ իրենք չեն ստացել:
Թերթը հիշեցնում է, որ օրերս անդրադարձել էր ՎՏԲ բանկի հետ կապված մեկ այլ միջադեպի: Բանն այն է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ պնդում են, որ տուժել են ՎՏԲ բանկի Արաբկիրի մասնաճյուղի և “Բադրամյան ՍՊԸ”-ի հանցավոր համագործակցության արդյունքում:
Քաղաքացիների պնդմամբ` վարկի տրամադրման դիմաց վերոնշյալ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև:
Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել: