Պաբլո Սաբատելան մեկ ամսով շարքից դուրս է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վիճակի մասին տեղեկություններով:

«Սաբալետան վնասել է ծունկը: Նա մոտ մեկ ամսով շարքից դուրս է մնացել: Դելֆը չորեքշաբթի վերադարձել է լիակատար մարզումների: Թիմի մյուս ֆուտբոլիստները ոչ մի խնդիր չունեն», – նշել է չիլիացի մարզիչը:

Հավելենք, որ Պաբլո Սաբալետան ծնկի վնասվածք էր ստացել մարզումների ժամանակ:




Լրահոս