Ժողովուրդ. Հայրիկյանը 50 հազար դոլար վարկի պարտք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշված է, որ ԱՄՆ 3 բանկերից ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն ունի վերցրած: Չի բացառվում, որ նա վարկ է վերցրել, որպեսզի ընտրություններին մասնակցի: Սակայն Հայրիկյանի` ԿԸՀ-ում լիազորված ներկայացուցիչ Արկադի Վարդանյանը “Ժողովուրդ”-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի, այն վերցված է դեռ վաղուց, իսկ ընտրագրավի համար պահանջվող գումարը հավաքելու հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները: Ու հենց այս հանգամանքն էլ կարող է կասկածներ առաջացնել, որ Հայրիկյանն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ (դեռ 50 հազար դոլար էլ վերցրած վարկ ունի), ուստի իշխանությունների հետ ֆինանսական փոխհատուցման դիմաց գործարքի մեջ մտնելը չի կարելի ի սկզբանե բացառել:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս