
Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստը, որտեղ ՀԱԿ մաս կազմող “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պետք է ՀԱԿ-ն առողջացնելու իր փաթեթը ներկայացներ, որով առաջարկում է լուծարել ՀԱԿ համակարգողի լիազորությունները և ղեկավարումն իրականացնել ռոտացիոն կարգով՝ ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ,Հրապարակիե լրագրողին ասել է. “Իսկ ո՞վ է ասում, որ նիստ է լինելու, քառօրյայի աշխատանքների ենք, և չեմ կարծում, որ նիստ կլինի”: