ՉԻ.Նորածինների վիճակը վատացել է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ”-ն երեկ տարբեր տեղերից ահազանգ է ստացել, որ հերթական անորակ պատվաստանյութն է տեղափոխվել Հայաստան: Դրա օգտագործման արդյունքում` շուրջ 30 նորածին ստիպված են բուժվել տուբերկուլյոզի դեմ և ստանալ այդ հիվանդության համար նախատեսված ծանր պրեպարատներ:
Ահազանգողները պատմում են, որ երեխայի ծնունդից մի քանի օր հետո, դեռևւս դուրս չգրված, ասել են, թե պետք է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը ներարկել, որովհետև այդպես է պլանավորված: Ծնողները չեն առարկել, արդյունքում որոշ նորածինների մոտ ուռել են թևի տակերը, որոշների մոտ այլ բարդություններ են առաջացել: Բժիշկներն էլ պատվաստանյութի ,կողմնակի ազդեցություններըե վերացնելու նպատակով տուբերկուլյոզով հիվանդի բուժում են նշանակել: Շուրջ 30 նորածին այժմ բուժման մեջ է: Մասնագետների պնդմամբ` տուբերկուլյոզի համար նախատեսված պրեպարատներր բավականին ծանր են, և նորածին երեխաներին այդ դեղերով բուժում նշանակելը բազմաթիվ վտանգներ է պարունակում:
“Չի”-ն երեկ փորձել է այս դեպքի հետ կապված պարզաբանումներ ստանալ նաև ՀՀ առողջապահության նախարարությունից: Սակայն լրատվական ծառայությունից թերթի հեռախոսազանգերին պատասխան չի եղել: ՀՀ առողջապահության նախարարության արձագանքը թերթը կներկայացնի հաջորդիվ: Իսկ հիմա, քանի դեռ չենք լսել ոլորտի պատասխանատուների բացատրությունը, կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին` զերծ պահել նորածիններին տուբերկուլյոզի դեմ պատվաստումներից:




Լրահոս