“Ջրաշխարհ”-ի, “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի, “Արաքս” թռչնաֆաբրիկայի, “Վալենսիա” համալիրի, “Ակվատեկ”-ի, “10-ից 10” հրաձգարանի, “Կլայկ”, “M&Տ” կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող “Գեղամա” հանգստի գոտու, “Վիլլաշին” շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն աճուրդի է հանել իր պատիվն ու արժանապատվությունը. եթե նախկինում նա իր արժանապատվությունը գնահատում էր 3 մլն դրամ, հիմա գինը բարձրացրել է՝ հասցնելով 6 մլն-ի: Բանն այն է, որ Ձվերի Խաչիկը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել “Ժողովուրդ” օրաթերթի ու լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ՝ իբր իրեն վիրավորելու համար:
Խոսքն այն օլիգարխի մասին է, որը “Ժողովուրդ”-ի թղթակցին անվանել էր “պրաստիտուտկա”, հետո հրաժարվել ներողություն խնդրելուց: Ու երբ թերթը նրա դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր առմամբ 6 մլն 200 հազար դրամի փոխհատուցում: Այստեղ է, որ ասվում է՝ “սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում”:
Այս գործով դատավորը Գագիկ Խանդանյանն է, որի կայացրած վճռի արդյունքում ժամանակին փակվեց “Չորրորդ իշխանություն” թերթը, և հիմա այն հրատարակվում է “Չորրորդ ինքնիշխանություն” անվամբ: Այնպես որ, անհույս փորձեր են արվում “Ժողովուրդ” օրաթերթի գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ: Ազատ խոսքն անկարելի է լռեցնել: Մենք կշարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս”,- գրում է է “Ժողովուրդը” օրաթերթը: