Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից, առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում և կարծես “ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ”: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակև գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն առավել է վատթարանում, քանզի նրանց բազում հոգսերին ավելանում է նաև տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող խնդիրը:
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տնակային ավաններ և սոցիալապես անապահով ընտանիքներ այցելությունների ընթացքում հաճախակի են հանդիպում թերսնվածության և ցրտի պաատճառով հիվանդացած մարդկանց ու մանկահասակ երեխաների: Անցած օրը, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված հագուստն ու վառելափայտը բաժանելու ու տեսանյութ պարաստելու նպատակով այցելեցինք Գյումրու նորակառույց “Անի” թաղամասում իր աղջկա և թոռնիկի հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող Լաուրա Ասեյանի ընտանիքին: Նման պայմաններում բնակվող բազմաթիվ գյումրեցիների նման նրանք ևս որպես ձմռան վառելիք օգտագործում էին դատարկ ակղերն ու պլաստմասե շշերը: Այս ընտանիքի գոյատևման միակ միջոցը երեխայի սոցիալական նպաստն է:
Ասիկյանների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասնև “Շիրակ կենտրոնի” տեսանյութում: