Գյումրեցի տղամարդու մոտից թմրանյութ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները,   թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ղանդիլյան փողոցում  գտնվող մի կիսաքանդ շինության մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում դատված Մարտին Ե.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է տարա` անգույն լուծույթով` սպիտակավուն նստվածքով, ներարկիչներ ու յոդի   սրվակներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Մարտին Ե.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղահաբերից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս