«Կարմիր գծերն» աստիճանաբար փոխում են իրենց բիզնես ուղղությունը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Փարքինգ սիթի սերվիսը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը:

Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը:

Մաշտոցի պողոտայի՝ Մարգարյան հիվանդանոցի դիմացը՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող մեքենաները: Քիչ այն կողմ էլ վաճառվող ավտոմեքենաների «շուկան» է: Պատահում է դրանց թիվը հասնում է տասնյակների: Էլ ինչի՞ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենան վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս