Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հանրապետության հրապարակում ոստիկանը հարվածել էր տարեց տղամարդուն: Armlur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:
Հավելենք, որ միջադեպի առթիվ նշանակվել է նաև ծառայողական քննություն: