Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը մերժել է Լոնդոնի «Չելսի»-ի առաջարկը:
Մինչ այդ տեղեկություններ էին շրջանառվում, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է Պոլ Պոգբայի տրանսֆերի դիմաց իտալական ակումբին վճարել 120 մլն եվրո: Սակայն նրանց առաջարկը դուր չի եկել իտալական ակումբին:
Հավելենք, որ Իտալիայի նախորդ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 26 հանդիպման, դարձել 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: