Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կարող է ընդլայնել իր մասնակից պետությունների թիվը՝ իր կազմի մեջ հրավիրելով Ճապոնիային, Հարավային Կորեային, Թուրքիային ու Վիետնամին:
Մասնակից պետությունների թվի ընդլայնման առաջարկ է արված ԵԱԶԲ խորհրդի նախագահ, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի նամակում, որն ուղղված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով՝ նամակում նաև առաջարկվում է համաձայնեցված դիրքորոշում մշակել բանկի կապիտալի ավելացման և փոխառությունների ներգրավման ընդլայնման հարցերի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱԶԲ կարող է հարթակ դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության բանկի ստեղծման համար, իսկ նրա կազմի մեջ կարող են մտնել Չինաստանը, Վիետնամն ու Մոնղոլիան: