Վե՛րջ, որոշվա՛ծ է, ես ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
“Վերջ, որոշված է, ես ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Արդեն ասել էի, որ որպես քաղաքացի՝ միանշանակ մասնակցելու եմ քվեարկությանը, եւ որպես գիտակից քաղաքացի՝ դեմ եմ քվեարկելու ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանին, մնացածը կողմնորոշվելու հարց էր:
Հիմա արդեն կողմնորոշվել եմ: Դիտարկել եմ Սերժի հիմնական 3 մրցակիցներին, որոնց վաղուց եւ բավական լավ եմ ճանաչում: Այդ թեկնածուներից ոչ մեկը ինձ 100 տոկոսով չի բավարարում, բայց փոքրիկ համեմատական վերլուծության արդյունքում, որը հիմնված էր իմ որոշած 26 չափանիշների եւ, իմ կարծիքով, օբյեկտիվ գնահատականներիս վրա, ստացա հետեւյալ պատկերը.
Րաֆֆի Հովհաննիսյան – 71,9 միավոր
Հրանտ Բագրատյան – 40,3 միավոր
Պարույր Հայրիկյան – 30,9 միավոր եւ, նույն չափանիշներով, համեմատելու համար՝
Սերժ Սարգսյան – (մինուս) -21,6 միավոր”:




Լրահոս