Երկիր մոլորակի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում ընդհանուր առմամբ 182 միլիարդ դոլար են կորցրել` համաշխարհային շուկայում գների անկման պատճառով:
Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները: Սա 2014թ սեպտեմբեր ամսից վատագույն արդյունքն է, երբ Bloomberg-ը սկսել է հսկել միլիոնատերերի դրամական միջոցների դինամիկան:
Միայն երեկվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ընդհանուր առմամբ կրճատվել է 76 մլրդ դոլարով` Standard & Poor’s 500 հիմնադրամի ինդեքսի անկման ֆոնին:
Ամենամեծ կորուստները կրել է Ուորեն Բաֆետը, ում կարողությունը դոլարային համարժեքով կրճատվել է 3.6 մլրդ դոլարով:
Իսկ Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերն ավելի քան 5%-ով անկում են ապրել:
Միևնույն ժամանակ վերլուծաբանների կարծիքով՝ իրավիճակը հեռու է կատաստրոֆիկ լինելուց:
«182 մլրդ դոլարը շատ մեծ գումար է, սակայն միլիարդատերերի համար այն այնքան էլ զգալի չէ»,- ասում է Aspiriant խորհրդակացական ընկերության տնօրեն Ջոն Քոլինսը: