Օգոստոսի 9-ի առավոտյան Մարալիկում երկու հոգի վեճի էին բռնվել , ովքեր զբաղվում էին անասնապահությամբ և իրար հետ պարտք ու պահանջ ունեին: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ նրանցի մեկը դանակահարել է մյուսին:
Րոպեներ անց դեպքի մասին տեղեկացրեցին ոստիկաններին և ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ծագած վիճաբանության ժամանակ Արմեն Ավդալյանը դանակահարել է իր հետ վիճաբանող մարալիկցուն: Ավդալյանը տվել է խոստովանական բացատրություն:
«Գրպանիցս հանել եմ դանակը, խփել եմ», – նշել է նա:
Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում