
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) մահմեդականների ու քրիստոնյաների միջև բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ, հայտնում է BBC News-ը:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ մի խումբ քրիստոնյաներ սպանել են մահմեդական երիտասարդի: Ի պատասխան մահմեդականները սկսել են հարձակվել քրիստոնյաների վրա:
Հավելենք, որ 2013 թ մահմեդական ու քրիստոնյա զինված ձևավորումների բախումների արդյունքում զոհվել էր մի քանի հազար մարդ: