Ռուսաստանի կառավարությունը մտադրված է առաջարկել մանդատից զրկել բոլոր պատգամավորներին ու սենատորներին, ովքեր կհրաժարվեն ներկայացնել իրենց ունեցվածքն ու եկամուտները, ինչպես նաև կեղծ կամ ոչ հավաստի տվյալներ կներկայացնեն: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով կառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցներին, ինչպես նաև օրինագծի նախնական տարբերակին:
Այս առաջարկի հեղինակներն են «Միասնական Ռուսաստան» խմբակցությունից Պետդումայի պատգամավոր Սերգեյ Նեվերովն ու Իրինա Յարովայան: Նախ պատգամավորներն առաջարկել են մանդատից զրկել միայն այն խորհրդականներին, ովքեր կհրաժարվեն իրենց եկամուտների ու ունեցվածքի մասին տեղեկություններ ներկայացնել, սակայն կառավարությունում պնդել են ընդլայնել մանդատից զրկելու պայմանների շարքը, հենց այդպես էլ հայտնվել է սխալ հայտարարագիր ներկայացնելու համար: