Նախկին ոստիկաններն առեվանգել են տաքսու վարորդին եվ ծեծի ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 5-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները, անձի առեւանգման, ապօրինի ազատությունից զրկելու եւ ծեծի ենթարկելու կասկածանքով, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ 2012 թ. նոյեմբերի կեսերին Գոռ Պ.-ի ընկեր Կարապետ Մ.-ն մի տաքսի ծառայության “ՎԱԶ-2107”  մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով պատճառված նյութական վնասի վերականգման հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է ավտոմեքենայի վարորդին` 1987 թ. ծնված   Գառնիկ Թ.-ին, ապա Գոռ Պ.-ն եւ Կարապետ Մ.-ն նշված հասցեի մոտից, բռնություն գործադրելով, առեւանգել են Գառնիկ Թ.-ին, տարել տաքսի ծառայություն, մոտ 9 ժամ ապօրինի զրկել նրան ազատությունից, որի ընթացքում Կարապետ Մ.-ն բռունցքով կրկին հարվածել է Գառնիկ Թ.-ին:
2013 թ. փետրվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված տաքսի ծառայությունում Գոռ Պ.-ն կրկին վիճաբանել է Գառնիկ Թ.-ի հետ եւ բռունցքով հարվածել նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս