Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը Մոսկովյան օփենի A մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ կես քայլով է ետ մնում չորս առաջատարներից: B (կանանց) մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն ունի 3 միավոր: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 3,5 միավոր եւ առաջատարներին զիջում է կես միավորով:
























