
Փետրվարի 6-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսեյան փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող մետաղյա վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.58-ին, մարվել` 12.03-ին: Հ. Հարությունյանին պատկանող ինքնաշեն վագոն-տնակում այրվել է մեկ պարկ ալյուր և գույքը` մասամբ: