86-ամյա տանտիրոջը հայտնաբերել են անօգնական վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 5-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի 4 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից   հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել 86-ամյա Հրաչյա Մարտիրոսյանին: Վերջինիս շտապօգնության ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:




Լրահոս