Փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ 25-ամյա Էդգար Տերտերյանը, վարելով “Օպել Վեկտրա” մակնիշի 27 ՍՍ 521 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Բազմաբերդ գյուղի վարչական շրջանում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Բազմաբերդ գյուղը ցույց տվող ցուցանակին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ժայռաբեկորների վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան՝ չնայած, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել են նաև 3 ուղևորներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի