Տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը. «100-ամյակն առանց ռեժիմի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ բռնությանը:

«Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը: Այս դեպքը դարձյալ պետք է սթափեցնի և հիշեցնի բոլորիս, որ ռեժիմը հանցավոր, հակահայ և հակամարդ է միաժամանակ:

Ուստի ռեժիմից իրավունք և օրենք ակնկալելու փոխարեն պարտավոր ենք բոլոր ջանքերը կենտրոնացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման և ժողովրդի մոբիլիզացիայի ուղղությամբ, որպեսզի օր առաջ կարողանանք հեռացնել նրան և ազատագրել մեր երկիրը», – նշեց նա:

 




Լրահոս