
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ իր համար թիվ 1 խնդիրը Գյումրիում աղբահանությունը բարձր մակարդակով կատարելու խնդիր է դնելու և Գյումրիում ասֆալտապատումը լինելու է կապիտալ, առանց կարկատումների:
Փետրվարի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպիսի անմխիթար վիճակ է տիրում Գյումրի քաղաքի Ռուսթավելի թիվ 14 փողոցի վրա գտնվող Սուրբ Նշան եկեղեցու տարածքում: Այն ամբողջովին պատված է սառցաբեկորներով, իսկ եկեղեցու դիմաց տեղադրված աղբամանները, ըստ հարևանությամբ բնակվողների` օրերով չեն դատարկվում:
Գյումրեցիներն անգամ կատակում էին, թե հավանաբար նշված հատվածը պատկան մարմինները չեն մաքրում, որպեսզի չարչարանքներով գնան Աստծո դուռ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի