Վրաստանի արևմուտքում այսօր օտարերկրյա զբոսաշրջիկների միկրոավտոբուսը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, ինչի արդյունքում 15 մարդ տուժել է, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ վթարը գրանցվել է Զուգդիդի-Ջվարի կենտրոնական մայրուղում: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը, որը Մեստիից Զուգդիդի է ուղևորվել, բախվել է էլեկտրասյանն ու շրջվել:
Տարբեր վնասվածքներով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: ԶԼՄ-ները նշում են, որ 4 տուժածների համար վիրահատություն է պահանջվել:
Վրաստանի ՆԳՆ պարզում է վթարի պատճառները: Թե որ երկրի քաղաքացիներ են եղել միկրոավտոբուսում, չի հաղորդվում: