
Փետրվարի 6-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի 21 շենքի թիվ 32 բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Այս մասին armlur .am-ին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Խոհանոցի գազի կաթսայում կուտակված գազից տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան: