Եռամսյա հացադուլից հետո՝ երեկ Նալչիկի թիվ 1 բանտում մահացել է Սերգեյ Կազիևը: Այսպես կոչված «58-ի գործով» նա դատապարտվել էր 14.5 տարվա ազատազրկման: Նրա գործը գտնվել է Գերագույն դատարանում բողոքարկման փուլում: Սա այս դատավարության ընթացքում Վալերի Բոլովից հետո երկրորդ մահն է և հետխորհրդային Ռուսաստանում հացադուլից մահացած առաջին բանտարկյալը:
«58-ի գործը» հետխորհրդային Ռուսաստանի ամենասկանդալային քաղաքական գործն է, որի ընթացքում դատապարտյալների թիվը եղել է ամենամեծը: Հանուն այս դատավարության՝ փոփոխել են ՌԴ օրենսդրությունը: Դատավարությունն ուղեկցվել է ռեկորդային թվով խախտումներով ու խոշտանգումներով: Հանուն սրա մի նոր գաղութ է կառուցվել, որի ներսում դատարան է կառուցվել:
Սերգեյ Կազիևը 40 տարեկան էր: Նա ուներ մայր, քույր ու դուստր:
Վերջինս հացադուլ է հայտարարել՝ ի նշան իրեն կալանքի տակ վերցնելու դեմ բողոքի: Նա պահանջում էր իրեն էտապավորել բանտարկության վայր: Հացադուլի 3 ամսվա ընթացքում վերջինս կորցրել էր իր քաշի կեսը:
Սերգեյ Կազիևը ձերբակալվել էր Մոսկվայում 2006 թ մայիսի 6-ին՝ 2005 թ հոկտեմբերի 13-ի իրադարձություններից հետո. այդ օրը զինված իսլամիստները հարձակման են ենթարկել Նալչիկի ուժային կառույցները, 95 զինյալ սպանվել է, ինչպես նաև 35 ուժային ու 12 անցորդ: