Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը միացել է ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ 23-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել մի քանի հանդիպում, քանի որ վնասվածք ուներ: Այսօրվա դրությամբ բրազիլացին մարզվում է առանց սահմանափակումների:
Բացի դա, ընդհանուր խումբ է վերադարձել նաև պաշտպան Խորդի Ալբան: