Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ չի բացառում, որ շենգենյան համաձայնագիրը կարող է դադարեցվել ներգաղթյալների հետ խնդիրների պատճառով, գրում է BBC-ին:
Նրա խոսքերով՝ ԵՄ անդամ երկրների համար եկել է ճգնաժամի համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու ժամանակը:
Սրա հետ մեկտեղ Մեզյերը կրկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ավելի մեծ թվով ներգաղթյալներ ընդունի: Ինչպես նշվում է, այս տարի Գերմանիան ակնկալում է, որ որպես փախստական երկիր կտեղափոխվի մինչև 800 հազար մարդ: