2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110 ամյակին:
Հոբելյանական տարվա ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության Մակույթի բաժնի պատասխանատու Եղիա Մանսուրյանը ներկայացնում է ծրագրի որոշ մանրամասներ: Այսպես.
. Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և Կամերային նվագախմբերի մենակատարները, “Դիլիջան” կամերային նվագախումբը: Միջոցառմանը ներկա կլինեն հայ և ամերիկացի երաժշտասերներ, հայկական և ամերիկյան մամուլի ներկայացուցիչներ:
.Հռչակավոր Hollywood Bowl համերգային կենտրոնում, որը տեղավորում է 14 հազար հանդիսատես, նախատեսված է Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը:
. Հոլիվուդի հեղինակավոր կինոսրահներից մեկում կցուցադրվի միջազգային մրցանակների արժանացած՝ ,Կունե պրոդյուսերական կենտրոնի ,Արամ Խաչատրյանե վավերագրական ֆիլմը՝ օտար հանդիսատեսի և ԶԼՄ ներկայացուցիչների համար:
. Հարավային Կալիֆորնիայի համալսարանի/USC/ ,Հայկական երաժշտության բարեկամներե խմբի հետ գործակցությամբ կկայանա համերգ-դասախոսություն՝ նվիրված մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը:
. Colbern երաժշտանոցի Zipper համերգասրահում կկազմակերպվի ,Լարքե կամերային երաժշտության շարքի համերգաշարը, որն այս տարի ամբողջությամբ նվիրված է Արամ Խաչատրյանին:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ողջունում է Արամ Խաչատրյանի 110-ամյակի տոնական միջոցառումներին Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցության նախաձեռնությունը, ինչի մասին ՀՀ գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը հայտնել է նվագախմբի տնօրենին և ԼԱ-ում ներկայացուցչին՝ նրանց հետ հանդիպման ժամանակ և առաջարկել մաս կազմել կամերային երաժշտության՝ համայնքի կողմից նախատեսված ծրագրին:
“ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հավաստիացնում է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարին ԱՄՆ արևմտյան ափում կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լոսանջելեսյան միջոցառումներն իրենց ծավալով և ընդգրկմամբ լավագույններից մեկը կլինեն Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում