Այգեպանը փորձել էր ոստիկանությունից գողանալ իր այգուց հայտնաբերված կանեփի թփերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնում օրերս օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 18-ին, ժամը 21-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, բաժնի հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 21-ին բաժին է հրավիրվել 1975 թ. ծնված Արման Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նշված օրը մուտք է գործել բաժնի հատուկ պահպանվող տարածք` նպատակ ունենալով այնտեղից գողանալ նախորդ օրն իր տնամերձ հողամասից ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերված 22 հատ կանեփի թփերը, սակայն չի կարողացել գողությունն ավարտին հասցնել և հեռացել է:
Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս