Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է մամուլի ազատության մասին, խոստանում կառուցել ապահով Հայաստան, նրան անձամբ քարոզելու համար Գյումրի մեկնած ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում զավեշտալի, միեւնույն ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել: Գյումրու թատրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի լրագրող Սամվել Հունանյանը լուսանկարել է Արթուր Բաղդասարյանին, որի թիկնապահը փորձել է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը` ասելով, թե «խի՞ ես նկարում»: Ինչպես ասում են` թիկնապահը մնում է թիկնապահ, եւ նրանց վրա Սերժ Սարգսյանի հորդորները որեւէ կերպ չեն ազդում:
Հ.Գ. Ի դեպ, ՕԵԿ ղեկավար Ա. Բաղդասարյանի հանդիպմանը ներկա չի գտնվել ճակատագրով ՕԵԿ-ական, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը, թեեւ իր կուսակցական նախկին շեֆը Գյումրի էր եկել՝ Բալասանյանի կողմից սատարվող Ս. Սարգսյանի քարոզարշավն անելու:
ԹԻԿՆԱՊԱՀԸ ՄՆՈՒՄ Է ԹԻԿՆԱՊԱՀ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ