Կարապի լճի մոտ անցկացված Գարեջրի փառատոնն ուղեկցվել է համերգային շոու ծրագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կարապի լճի մերձակայքում Գարեջրի փառատոն է անցկացվել՝ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Գարեջրի փառատոն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Փառատոնային երեկոն ուղեկցվել է համերգային շոու ծրագրով՝ երաժշտական բենդերի, դիջեյների ու պարային խմբերի մասնակցությամբ։ Այցելուներից շատերը նաև բազմաթիվ մրցույթների ու անակնկալների մասնակից են դարձել։ Մրցույթների հաղթողներն արժանացել են քաղաքապետարանի ու մասնակից ընկերությունների մրցանակներին։

«Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին՝ Կարապի լճում, եզրափակիչ մեծ համերգով։




Լրահոս