ՉԵՆ ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնապահպանական խնդիրներով խիստ անհանգստացած երիտասարդները, երբ տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանն այցելելու է Հրազդան, որոշել են բողոքի ակցիա իրականացնել` ի պաշտպանություն Հրազդանում բնապահպանական խնդիրների: Սակայն վերջին րոպեին ակցիայի մասնակիցները հրաժարվել են այդ մտքից: Այս առիթով զրուցեցինք «Առողջ Հրազդան»  հկ-ի անդամ Արսեն Արսենյանի հետ՝ պարզելու, թե ինչու են փոշմանել: «Խնդիրը տեխնիկական էր, խանգարողներ չեն եղել»,-ասաց նա: Արսենի խոսքով՝ անգամ իրենց չի հաջողվել մոտենալ Ս. Սարգսյանին եւ բարձրաձայնել իրենց խնդիրը: «Բոլորը գիտեն, որ Հրազդանի էկոլոգիան տուժում է ցեմենտի գործարանի, Հրազդանի ջէկ-ի գործունեությունից, դրան գումարվում է նաեւ քաղաքում նախատեսվող հանքարդյունաբերությունը»,-ասաց նա՝ հավելելով, թե  ընտրություններից հետո ոչ մի դրական փոփոխություն չի էլ սպասում:




Լրահոս