
«Իմ առջեւ պարտավորություն է դրվել մաքուր, արդար ընտրություններ անցկացնելու»:
Ինչպիսի՜ «բացահայտում» Արագածոտնի մարզպետի կողմից: Իսկ մենք էլ միամտաբար կարծում եւ հավատում էինք, որ մարզպետերի, քաղաքապետերի եւ նրանց տեղակալների, պետական աշխատողների, նույնիսկ դպրոցի տնօրենների անմիջական պարտականությունները ՀՀԿ-ի համար հենց ՀՀԿ-ական մեթոդներով ձայներ հավաքելն է՝ ենթականերին պարտադրելու միջոցով: Եւ միամիտը ոչ միայն մենք էինք, այլեւ շատ-շատերը: Ահա թե ինչպես խաբվեցինք. փաստորեն, կա մի «ազնիվ» մարզպետ՝ Սարգիս Սահակյանը, որը զինվորագրված է մաքուր եւ արդար, իսկ ամենակարեւորը՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վսեմ առաքելությանը: