
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ԴԱԻՇ-ի ծայրահեղականները սպանել են 39 զինծառայողի և ոստիկանների: Այդ մասին տեղեկացրել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինը, հայտնում է TASS-ը:
Անցած ուրբաթ նա հայտնել էր, որ ծայրահեղականների բռնությունների զոհ են դարձել 13-18 տարեկան 15 դեռահասներ: Նրանք բոլորն էլ հավաքագրվել էին ահաբեկիչների կողմից: Ավելի ուշ նրանք հրաժարվել են կռվել իշխանական ուժերի դեմ, ինչն էլ սպանության պատճառ է դարձել