Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը, ուր ամենից բարձր ծածանվեց նաև հայոց եռագույնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին:
Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որին մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց: