Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ պատրաստվում են կոլեկտիվ ավիացիոն ուժեր ստեղծելու առաջարկություն անել, հայտնում է kommersant.ru-ն:
«Մենք հավաքական անվտանգության խորհրդի որոշման առաջարկ ենք ներկայացրել` ՀԱՊԿ ավիացիոն ուժեր ստեղծելու համար»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ հավաքական ավիացիոն ուժերն անհրաժեշտ են ՀԱՊԿ-ի ուժերն ու միջոցները հավաքական անվտանգության այս կամ այն շրջան օպերատիվ կերպով հասցնելու համար