Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը լսել է միայն վկա Դավիթ Հակոբյանին` «երգիչ Դավիթին», որը հայտնել է, թե Վահե Ավետյանը ժամը 22-ի սահմաններում զանգել է եւ ասել, որ ուզում են երաժշտություն լսել: Ազատ տեղ լինելու հետ կապված՝ նա մոտեցել է մատուցողին, ասել՝ տեղավորելու հարց կա, եւ րոպեներ անց զանգել է Վահեին ու հայտնել, որ տեղ կա: Երգիչը նշել է, որ հանդիպել է Վահեին եւ Գարիկ Սողոմոնյանին մուտքի սրահի մոտ, ասել է՝ տեղավորվե՛ք, ու ինքը հեռացել է: Թե դրանից հետո ինչ է եղել, երգիչը տեղյակ չէ:
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ