Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Ինգոլշտադտ»-ի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց թիմի մեկնարկային կազմում և փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին: Նա այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Ինգոլշտադտ» – «Բորուսիա Դ.»՝ 0:4
Մատիաս Գինտեր, 55, Մարկո Ռոյս, 60 (11մ), Սինձի Կագավա, 84, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+1