Սեփական բնակարանում տղամա՞րդն է այրել ինքն իրեն. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր վաղ առավոտյան Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակարաններից մեկում:  Դեպքի վայրում հայտնաբերվել է 60-ամյա Հարություն Կիրակոսյանի դին:

Armlur.am-ի հետ զրույցում Պուշկինոյի համայնքապետ Սուրեն Ավետիսյանը հայտնեց, որ այս պահին առաջ է քաշվում ինքնասպանության վարկածը: Այս տեսակետին իրավապահները հանգել են տեղում հայտնաբերված դեղահաբերի առկայությունից. «Նա 10 տարի առաջ է Երևանից Պուշկինո եկել: Ոչ մեկի հետ չէր շփվում: Ամեն օր իր մեքենայով ու սև շան հետ գնում-գալիս էր: Երևի, նրան տարին մեկ անգամ հարկերը մուծելիս էի տեսնում: Երկու աղջիկ ուներ, Ամերիկայում են ապրում: Կինը տարիներ առաջ է մահացել: Հիմա այստեղ նրա եղբայրն է»:

Համայնքապետի փոխանցմամբ, մահացած տղամարդը, ըստ երևույթին, հոգեկան խնդիրներ ուներ. «Նրա արտաքին տեսքից, պահվածքից, նման տպավորություն էր առաջանում»: Իսկ թե ինչը կարող էր լինել ինքնասպանության պատճառ, Սուրեն Ավետիսյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ որևէ մեկը չգիտի՝ նա ինչ խնդիրներ կարող էր ունենալ:

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս