Ռուսական ռուբլին ռեկորդային անկում է գրանցել դոլարի ու եվրոյի հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան դոլարի փոխարժեքն աճել է 1.48 ռուբլով՝ փետրվարի 2-ից հետո առաջին անգամ  հասնելով 70.59 ռուբլու (ռուբլին արդեն բարձրացել էր 70.76 ռուբլու), իսկ եվրոյի փոխարժեքը միանգամից բարձրացել է 2.16 ռուբլով՝ հունվարի 30-ից հետո առաջին անգամ կազմելով 80.81 ռուբլի: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները:

Հավելենք, որ հոկտեմբեր ամսվա համար Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 0,16%՝ կազմելով մեկ բարելի համար 44.28 դոլար:




Լրահոս