Տիգրան Խաչատրյանը դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նախաքննական մարմնի նշանակմամբ՝ դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց կալանավորի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը շարունակվում է գտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասում:

Պաշտպանի փոխանցմամբ, փորձաքննության արդյունքները, ամենայն հավանականության, պատրաստ կլինեն մինչև սեպտեմբերի առաջին կեսը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




Լրահոս